Թվային ծառայությունների և ինտերնետ կապի մատակարարման ռուսական այս կազմակերպությունը Հայաստանում ունի բազմամյա փորձ։ Կազմակերպության ռեբրենդինգի հետ զուգահեռ վերաձևավորման են ենթարկվել նաև դրա սպասարկման կենտրոններն ու գլխավոր գրասենյակը։ Բրենդինգի հիմնական գույներն են մոխրագույնը, մանուշակագույնն ու մենթոլի կանաչը, դիզայնում այս գույները կիրառվել են որպես ակցենտային տարրեր։ Ընդհանուր ձևավորումը արված է մինիմալ հագեցվածությամբ, ինչի միտումը հաճախորդի ուշադրությունը կարևոր կետերի վրա պահելն է / ընդունարան, վաճառքի ցուցանակներ, գովազդային ցուցանակներ/։ Կոր պատերը արվել են տարածքը ավելի մեծացնելու միտումով, փոքրիկ կորությունները, (որոնք թույլ լուսավորված են ցրված լույսով), տպավորություն են ստեղծում թե տարածքը չի սահմանափակվում սրահի չափերով, սրա շնորիվ թվում է թէ սրահը զարգանում է իր պատերից այն կողմ։