«Oasis» Մանկական զարգացման կենտրոն

Կենտրոնը նախագծվել է Երևանում, Ա.Միկոյան փողոցի վրա՝ նորակառույց այգու մեջ։ Նախագծման հիմքում օրինակ է վերցվել Տոկիոյում գտնվում Ֆուջի մանկապարտեզի գաղափարը՝ համաձայն որի այնտեղ չկան պատեր, արգելքներ, փակ տարածքներ, այն ամբողջովին բաց է։ Լայն և ընդարձակ տարածություններում երեխաներն ազատ վազում են, խաղում և միաժամանակ կազմակերպում դասերն ու ժամանցը։ Շենքն ամբողջովին նախագծված է կորաձև հատակագծային լուծումներով։ Ունի ներքին ձմեռային այգի, բաց, լուսավոր տանիք, ապակեպատ բաժանումներն ու լուսավոր մեծ բացվածքները ապահովում են կապը դրսի այգու և ներսի միջավայրի միջև՝ ստեղծելով ազատ, լուսավոր և չկաշկանդված մթնոլորտ։

  • Տեղադիրքը՝

    Ա․ Միկոյան փ․ 64 Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2022

  • Կարգավիճակ՝

    Շինարարության փուլում

  • Մակերես՝

    2,600 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Կնյազյան, Շահեն Կարապետյան, Բորիս Սարգսյան, Նունե Սահակյան, Մանե Մելոյան

  • Վիզուալիզացնող՝

    Դավիթ Բարսեղյան