Մետոպիա բազմաֆունկցիոնալ լեռնադահուկային հանգստի կենտրոն

«METOPIA»-ն Ծաղկաձորում նախագծված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է իր հյուրանոցային մասով և ժամանցային կենտրոնով։ Որի կարևորագույն նպատակը տարվա բոլոր եղանակներին զբոսաշրջիկներին սպասարկելն է, որն էլ կնպաստի քաղաքի ակտիվ կյանքին։ Համալիրն իր մեջ ներառում է 6-8 հարկանի բնակելի շենքեր, ափարթ հյուրանոց, հյուրանոց, ինչպես նաև ընդհանուր համալիրը կապող ժամանցային գոտի։ Ունենալով հստակ զոնավորում ՝ թաղամասի յուրաքանչյուր ենթակառուցվածք առանձնանում է սեփական ժամանցի և հանգստի գոտիներով։ Ժամանցային գոտին բաղկացած է ռեստորանից, սրճարանից, բացօթյա խաղահրապարակից, շոգեբաղնիքներից, խաղային գոտուց, սեփական ավտոկայանատեղիից և բոլորը միացնող թեքահարթակներից։ Ձմռանը բացօթյա խաղահրապարակը ձևափոխվում է սահադաշտի և ակտիվ խաղերի գոտու, ինչպես նաև ավելանում է սահնակներով սահելու զոնան։

  • Հասցե`

    Հայաստան, Ծաղկաձոր

  • Տարի`

    2022

  • Կարգավիճակ՝

    Շինարարության փուլում

  • Մակերես՝

    57․000 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արտակ Կնյազյան, Լուիզա Հովհաննիսյան, Արեգ Ապրեսյան, Տիգրան Սահակյան, Հայկ Հարությունյան, Լուսինե Կարապետյան, Կալինա Թելֆեյան, Արտակ Թովմասյան

  • Վիզուալիզացնող՝

    Արամ Աթանյան