Այս համալիրը առաջարկվել է Երևանի Կոմիտաս պողոտայի վրա։ Լքված շինության տեղում, նախատեսվում էր բազմաֆունկցիանալ մի շենք կառուցել։ Առաջարկվեց կերպարը ստանալ մոդուլային խորանարդների լուծումներով, որոնց խաղերի շնորհիվ կառույցի ճակատները միապաղաղ չէին դառնա։ Խորանարդաձև բաց և փակ մոդուլները տեղ-տեղ կանաչ փոքր ծառերով և բույսերով կպատվեին, որի շնորհիվ կառույցը ուղղահայաց զարգացող այգու կնմաներ։