Ակտիվների կառավարման գրասենյակ

Գրասենյակը գտնվում է Վազգեն Սարգսյան փողոցի վրա՝ Piazza Grande կենտրոնում։ Բաղկացած է մի շարք աշխատանքային գոտիներից՝ գրասենյակներ, ժողովների դահլիճներ, հանգստյան գոտի, խոհանոցային և այլն։ Ակտիվների կառավարման այս կազմակերպության “brand book”-ը հարուստ էր ակցենտավորած գույներով, ինչն էլ հիմք եղավ նախագծում մեծ գունային անկյուններ ստանալու համար։ Գրասենյակը ընդհանուր նախագծված է սպիտակ գույնի գերակշռմամբ, իսկ գույնով ակցենտավորած են համեմատ կարևոր նշանակություն ունեցող մասերը։ Բրենգինգի գույներով շեշտված են ընդունարանը, փոքրիկ հանդիպումների սենյակը, հանգստի զոնան, ադմինիստրատիվ աշխատակիցների սենյակը և այլ հատվածներ։ Նախագծելիս ուշադրություն ենք դարձրելտարածքի ֆունկցիոնալ բաժանումներին և դրանց շնորհիվ գրասենայկում ստացել ենք բաց, ազատ և լուսավոր միջավայր։

  • Տեղադիրքը՝

    Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2024

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    190 քմ

  • Նախագծի թիմ՝

    Ռուզան Շահինյան, Լիանա Բաբայան, Մանե Խաչատրյան

  • Լուսանկարիչ՝

    Հայկ Նասոյան