Այս երկհարկանի, միատոն, բայց նուրբ հանգույցներով լի բնակարանը ունի մի շարք պատմություններով լի անկյուններ։ Հիմնական կոնցեպտը դրել ենք հայկական մոտիվների առկայության վրա, սրանով միաձուլել ենք մոդեռնը հայկական մշակութային տարրերի հետ, որոնք էլ իրենց հերթին մոդեռնիզացված են։ Գերակշռող գույնը, ինչպես մեր նախագծերի մեծամասնությունում՝ սպիտակն է, բնակարանին ջերմություն հաղորդել ենք փայտե հատակներով և տաք լուսավորության խաղով։ Կահույքի և լուսավորության ընտրության մեջ կանգնել ենք առաջատար արտադրողների մեդելների վրա, առաջնահերթությունը տալով հարմարավետությանը։