Բնակարան – Դեմիրճյան փողոց

Բնակարանը գտնվում է Դեմիրճյան փողոցի վրա։ Շատ հետաքրքիր խնդիր էր դրված նախագծող խմբի վրա, քանի որ շենքն ուներ բավական հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ ներքին հատակագծային լուծումներ։ Պետք էր ստանալ առավելագույն ռացիոնալ և գրագետ ներքին գոտևորումներ։ Բնակարանի ինտերիերը լուծվեց մինիմալիզմի, բայց միևնույն ժամանակ նուրբ դասական ոճերի համադրմամբ, բաց, լուսավոր և պաստելային երանգների պատերի, բնական փայտի, յուրաքանչյուր սենյակին բնորոշ կահույքի շեշտադրված ձևերի, գույների ու ծավալների ներդաշնակման շնորհիվ։ Յուրաքանչյուր սենյակում պետք էր գրագետ մոտեցում ցույց տալ, թե ում համար է նախագծվում․ երեխաների սենյակները հեքիաթային միջավայր ստացան, աշխատասենյակները ներշնչման թարմություն են պարունակում և այդպիսով բնակարանի ամեն անկյուն յուրովի վերաբերմունքով նախագծվեց։

  • Հասցե՝

    Հայաստան, Երևան, Դեմիրճյան փ․

  • Տարի՝

    2021

  • Կարգավիճակ՝

    Շինարարության փուլում

  • Մակերես՝

    420 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Լուսինե Պետիկյան, Նունե Զաքարյան, Օվսաննա Նորարևյան, Նունե Միրզոյան

  • Ձևավորող՝

    Դավիթ Բարսեղյան, Նունե Միրզոյան