Ամառ Ռեստորան

Երևանի սրտում գտնվող Ամար ռեստորանը գտնվում է Հրազդանի կիրճում։ Մենք նախագծել և կառուցել ենք այս ռեստորանը դեռևս 2020 թվականին; այն բացօթյա էր, ինչի պատճառով էլ այն գործում էր տարվա մի քանի ամիսների ընթացքում։ Շուտով մենք վերանախագծեցինք ամբողջ ռեստորանը, ընդլայնեցինք այն և փակեցինքտանիքի տակ՝ կլոր տարի սպասարկման հնարավորություն տալու համար: Հովտի հարուստ կանաչապատումը մեզ համար ծառայեց որպես հիմնաքար, որի վրա մենք կառուցեցինք ռեստորանի հայեցակարգը։
Մենք առաջնորդվում էինք արտաքին միջավայրը ինտերիեր մտցնելու գաղափարով։ Մենք որոշեցինք, որ ձորի տպավորիչ տեսարանը չի կարող ամբողջությամբ ծածկվել, որոշեցինք ծածկը հնարավորինս բաց և թափանցիկ ձևավորել: Առաստաղի բացվածքները նախատեսված են արևի լույսի ներթափանցելու համար. ամբողջ առաստաղը ծածկված է փոքր կետային լույսերով, ինչի շնորհիվ այն կարծես աստղերով լի երկինք լինի: Սրահի տարբեր հատվածներում տեղադրված են տրավերտինե մեծ քանդակներ և հայելիներ մեր դիզայնով։ Սրահում կա մեկ հսկայական սեղան, որի ոտքերի փոխարեն Էգեյան ծովի ակունքներից դուրս բերված ծառի արմատ է դրված։ Այս ռեստորանը պատկանում է բացօթյա և բիոֆիլ դիզայնի կատեգորիաներին։

  • Տեղադիրքը՝

    Ձորափի փ․ Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2023

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    1,600 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արամ Աթանյան, Լուսինե Հարությունյան, Արտակ Կնյազյան, Մարիամ Մանուկյան, Բորիս Սարգսյան

  • Լուսանկարիչ՝

    Հայկ Նասոյան