«Alaska» Ռեստորան by Hans and Franz

Շատ հետաքրքիր նախագիծ էր։ Նախկինում այս ռեստորանի տեղում Fish Club ռեստորանն էր, որը որոշվեց վերաձևավորել և նոր գաղափար մտցնել հորինվածքի մեջ։ Միտում եղավ կերպարը ստանալ Ալյասկայի վայր բնությունից, կենցաղից ու նրանից բխող մսային խոհանոցի առանձնահատկություններից։ Նպատակ էր դրված այցելուին տեղափոխել Ալյասկա, խոնավ և մառախլապատ մի երեկո, սառը լեռնային լճի ափին գտնվող մի շինություն։ Էլեգանտ միջավայրին լրացրեց վայրի անտառային տների շունչը՝ կոպտատաշ խառը շար, պատերից կախված եղջյուրներ, որսից ստացված կաշվե դեկորացիաներ, փայտային, տաք լուծումներ, համապատասխան լուսավորություն, և ցածր կախված ունիկալ ջահեր:

  • Տեղադիրքը՝

    Հայաստան, Երևան, Արամի փ․

  • Տարի՝

    2018

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    410 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Հայկ Նիկոյան, Արտակ Կնյազյան, Խաչատուր Հարությունյան

  • Լուսանկարիչ՝

    ԱնիՍոն