Ճարտարապետական ստուդիան հիմնադրվել է 2013 թվականի հուլիսին՝ համահիմնադիրներ և առաջատար ճարտարապետներ Արտակ Կնյազյանի և Արսեն Դավթյանի 5-ամյա հաջող ստեղծագործական համագործակցության արդյունքում ։ Ներկայիս ստուդիան ամուր կանգնած է «Կվադրատ» ընկերության հիմքի վրա, որը հիմնադրվել է վերոնշյալ ճարտարապետների կողմից։
Ճարտարապետությունը ապրելակերպ է, տարածության ընկալում, փորձառություն և հաճույք, պատասխանատվություն և կարգապահություն: Յուրաքանչյուր ճարտարապետական ձև ունի իր աշխարհը: Մենք այս բազմատեսակ միջավայրի մի մասն ենք՝ և փորձում ենք դարձնել այն մերը: