Ագրո Յունիոն

Այս նախագիծը մշակվել է արդեն իսկ գոյություն ունեցող մեծ և անհամաչափ, հողատարածքի վրա փռված շինության վրա։ Ագրարային նշանակության շենքի այս նախագիծը իր մեջ մի շարք մարտահրավերային լուծումներ էր ներառում։ Սրան գումարվում էր մեր մարտահրավերային նպատակը` ունենալ արդյունքում ճարտարապետական արտահայտչականություն ունեցող գյուղատնտեսական նշանակության շինություն,որը ունի ադմինիստրատիվ մաս, պահեստներ, վարձակալվող կացարաններ և տեխնիկայի կայանման համար բաց և փակ կայանատեղիներ: Ադմինիստրատիվ հատվածին ցուցաբերվել է հատուկ մոտեցում, նպատակ ունենալով այն այցելուների համար դարձնել հետաքրքրություն առաջացնող, դիմավորող և կարչող տեսք ունեցող կառույց: Արտաքին հարդարման նյութերի գունային համախումբը ընտրված է համահունչ տեղանքին` դրանք են անապատային ավազագույնը, կազմակերպության բրեդինգի գույն հանդիսացող թրծակավային նարնջագույնը և այդ երկուսին նեյտրալացնող ու հանգստացնող մոխրագույնը:

  • Տեղադիրքը՝

    Արմավիրի մարզ, Հայաստան

  • Տարի՝

    2023

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    3500 քմ․

  • Նախագծի թիմ՝

    Արամ Աթանյան, Արեգ Ապրեսյան, Սերգեյ Ադամյան

  • Վիզուալիզացնող՝

    Արամ Աթանյան