Garoon Dilijan

Դիլիջանում գտնվող այս հանգստյան համալիրը նախագծված է ամբողջությամբ փայտե կոնստրուկցիաների կիրառմամբ, այս փորձառությունը հիմք դրեց թարմ կոնստրուկտիվ գաղափարների առաջ բերման և անգամ փոքր ինչ խիզախ լուծումների իրականացմանը։ Հանգստյան համալիրը տեղ է գտել արդեն իսկ գոյություն ունեցող հյուրանոցին կից հողատարածքում, խիտ ծառածածք սարի գրկում։ Համալիրն իր մեջ ներառում է մի քանի հիմնական գոտիներ՝ բաց տաքացվող լողավազան իրեն կիզ ֆիթնեսի սենյակներով, սրճարան, երեխաների ժամանցի գոտիներ, վոլեյբոլի ավազապատ հարթակ և առանձին բաղնիք։ Համալիրը սպասարկելու է հաճախորդներին ոչ միայն ամառային ամիսներին, այն մասամբ բաց է լինելու կլոր տարի։ Բաղնիքի շինությունը իր ներքին բակով հանդիսանում է կոմպլեքսի դոմինանտ, հատուկ շեշտված կոր ուրվագծով։

  • Տեղադիրքը՝

    Դիլիջան, Հայաստան

  • Տարի՝

    2024

  • Կարգավիճակ՝

    Շինարարության փուլում

  • Մակերես՝

    1770 քմ

  • Նախագծի թիմ՝

    Արմեն Հակոբջանյան,Արտակ Կնյազյան, Բորիս Սարգսյան

  • Վիզուալիզացնող՝

    Դավիթ Բարսեղյան