Տետրիս բնակելի թաղամաս

Նորք Տետրիս

2 ընդհանուր բակերի շուրջ դասավորված 9 շենքերից բաղկացած համալիրը ունի 14-18 վերգետնյա հարկ։ Իսկզբանե նախագծի կերպարը մշակելիս խնդիր էիք դրել դինամիկ չկրկնվող նկարվածքով ճակատներ ստանալ։ Բազմաթիվ էսքիզներ արվեցին տետրիսի կոնցեպտի շուրջ։ Սրա խորհուրդն այն էր, որ նախագծող թիմը պատկանում էր տարիքային այն խմբին, որոնք իրենց ողջ մանկությունն անցկացրել են այս խաղի շուրջ, իսկ բնակարանները գնող թիրախը ևս երիտասարդներն են։
Այսպիսով կոնցեպտը հավաքվեց տետրիս խաղի, դրա վիզուալ կերպարի ու դինամիկայի շուրջ։ Այս լուծման միջոցով կարողացանք շենքերի վերին հարկերը վիզուալ ավելի թեթև ներկայացնել։ Համալրը ունի երկու մեծ, կանաչապատ բակ, նույնպես լուծված տետրիս խաղի կոնցեպտի մեջ՝ տարբեր ուրվագծերով հավաքվող նստարաններով և մանկական խաղերով։
Շենքերը նախատեսված են արտաքին օդափոխվող ճակատներով որոնք երեսախատվելու են հիմնականում ֆիբրոցեմենտով, մետաղով և բազալտով։

  • Տեղադիրքը՝

    Հայաստան, Երևան

  • Տարի`

    2023

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    15400 քմ

  • Նախագծի թիմ՝

    Լուսինե Կարապետյան, Մանե Պողոսյան, Էլեն Մհրյան, Բորիս Սարգսյան

  • Վիզուալիզացնող՝

    Մանե Պողոսյան, Լուսինե Կարապետյան