generation 21

2021 թվականին Արխանգել ճարտարապետական թիմի կողմից ստեղծվեց ծրագիր:

<<Generation 21>> , որի հիմնական նպատակն էր կրթել երիտասարդ ճարտարպետներին և դիզայներներին, դարձնելով նրանց ավելի ճկուն և պրակտիկ մասնագետներ, փոխանցել այն գիտելիքները՝ որոնք համալսարանում սովորող ուսանողները չեն հասցնում ստանալ։ Ծրագիրը բաղկացած էր 2 փուլից։ Ընդհանուր մասնակիցները մոտ 50 հոգի էին, բաժանված 4-5 խմբերի՝ ամեն խմբում կային 5-8 ուսանողներ։ Առաջին փուլում ուսանողները ծանոթանում էին իրենց թեմաներին, խորապես ուսումնասիրում՝ վերլուծություններ կատարում, խնդիրներն առաջ բերում և փորձում տալ դրանց լուծումները։ Ուսանողները հմուտ մասնագետների վերահսկողության ներքո էին գործում։ Երկրորդ փուլով ներկայացնում էին իրենց ավարտական աշխատանքները։