Luxury class ոճի այս ընդարձակ բնակարանը գտնվում է Կոմիտաս պողոտայի բարձրահարկ, նորակառույց 18 հարկանի շենքի տանիքին, որն ունի նաև բացօթյա մեծ տերրասսա։ Ճոխ և թանկարժեք լուծումները որոշակիորեն մեղմացնում և միաձուլվում են մինիմալիստական երանգներով, նուրբ ր պաստելային գույների համադրությամբ, լայն բացվածքների շնորհիվ բնական լույսի ազատ ներթափանցմամբ։ Տերրասսան կազմակերպված է այնպես, որ հնարավորինս շատ կանաչ և զով գոտիներ առաջանան, բացօթյա հանգստի և ժամանցի գոտիները լուծվեն, որտեղից բացվում է քաղաքի ընդարձակ տեսարանը։