Շատ հետաքրքիր նախագիծ էր։ Աշխարհում կա ընդունված կարծրատիպ, երբ գրասենյակային տարածքները հաճախ արվում են գունավոր, պատերի ցայտուն գրաֆիկական նկարազարդումներով, շեշտադրված կահույքով, ժամանակակից զիլ և ակտիվ մոտեցումներով։ Այստեղ փորձ արվեց անել հակառակը։ Ընտրվեցին մեղմ, պաստելային, չճճացող գույներ, հանգիստ ծավալներ, կանաչ գոտիներ և այլն։ Լայն բացվածքներ ունենալու առավելության շնորհիվ՝ հիմնական շեշտը դրվեց արևի վրա։ Արևն իր լուսավորությամբ կստեղծի լավագույն միջավայրը, որին պետք է զուտ թեթև լրացնել նախագծային միջամտություններով։