Այս ռեստորանը գտնվում է Սարյան փողոցում գտնվող Royal Plaza հյուրանոցին կից և ունի հիմնականում մսային ուտեստների ուղղվածություն։ Ռեստորանի հորինվածքի գաղափարը կառուցված է patent art կոչվող դիզայնի ուղղության վրա, որով տարբեր գործիքների, հաստոցների, շարժիչների գծագրեր, որպես ներքին հարդարման միջոց, զարդարում են տարածությունը։ Այս ռեստորանում էլ ներկայացվում են այն գործիքներ, և մեխանիզմների հանգույցներն ու գծագրերը, որոնցով «արտադրվում» և պատրաստվում են տարբեր ճաշատեսակներ։ Այստեղից էլ գալիս է «Fabrica» /գործարան/ անունը։