Շատ հետաքրքիր նախագիծ էր։ Նախկինում այս ռեստորանի տեղում Fish Club ռեստորանն էր, որը որոշվեց վերաձևավորել և նոր գաղափար մտցնել հորինվածքի մեջ։ Միտում եղավ կերպարը ստանալ Ալյասկայի վայր բնությունից, կենցաղից ու նրանից բխող մսային խոհանոցի առանձնահատկություններից։ Նպատակ էր դրված այցելուին տեղափոխել Ալյասկա, խոնավ և մառախլապատ մի երեկո, սառը լեռնային լճի ափին գտնվող մի շինություն։ Էլեգանտ միջավայրին լրացրեց վայրի անտառային տների շունչը՝ կոպտատաշ խառը շար, պատերից կախված եղջյուրներ, որսից ստացված կաշվե դեկորացիաներ, փայտային, տաք լուծումներ, համապատասխան լուսավորություն, և ցածր կախված ունիկալ ջահեր: