«77 Apartments» Բնակելի համալիր

Այս բնակելի համալիրը նախատեսվում էր կառուցել Երևանի Այգեստան թաղամասում ՝ մինչև 7 հարկանի շենքերով։ Համալիրը բաղկացած է 77 բնակարանից, որից ելնելով որոշվեց համալիրը խորհրդանշական ձևով անվանել «77 APARTMENTS»։ Տարածքի խիստ կտրուկ ռելիեֆը առաջադրված խնդիրը և՛ բարդացնում էր, և՛ ավելի հետաքրքիր դարձնում։ Տարբեր հարկայնությամբ շենքերով ստացվեց հետաքրքիր կառուցապատում, որն ուներ մի քանի ուղղությամբ մոտեցումներ տարբեր նիշերի մակարդակներում։ Որոշվեց կերպարը լուծել ամբողջությամբ սպիտակ տրավերտինով, ու ճակատների ծավալների, լույսի և ստվերի խաղով հորինվածքի տալ դինամիկա։

  • Տեղադիրքը՝

    Այգեստան փ․ Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2021

  • Կարգավիճակ՝

    կոնցեպտուալ

  • Մակերես՝

    19,500 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Հայկ Հարությունյան, Արտակ Կնյազյան

  • Վիզուալիզացնող՝

    Արամ Աթանյան