Երևանում գտնվող Հանրապետական հիվանդանոցի համալիրի տարածքում ծննդատան նոր նախամուտքի կազմակերպումը շատ պատասխանատու նախագիծ էր։ Գոյություն ունեցող միջավայրում, և աշխատող օրգանիզմի մեջ խնդիր էր դրված համարձակ լուծում տալ։ Որպես հետևանք այդ ամենի՝ գաղափար առաջացավ «ամեն ինչ սկսել սպիտակ էջից»։ Ծննդատան մուտքի առջև սպիտակ էջի պես նկարվեց նախամուտքի ուրվագիծը, որի մեջից կորաձև ճեղքով բացվեց մուտքը դեպի այդ նոր էջը, նոր լուծումներն ու դեպի նոր փոփոխություններ։ Շատ կարևոր էր ծննդատուն մտնելիս այցելուների և հատկապես երեխաների համար ստեղծել ազատ, անկաշկանդ և գրավիչ մթնոլորտ, որտեղ երեխաների մոտ կկոտրվեն հիվանդանոցներ այցելելու վախերը։ Գունավոր և լուսավոր միջանցքները, փայտային կահույքի շեշտադրումները, հանգստի կղզյակները, բուսականությամբ համադրված, պաստելային գույների վրա նկարված, գրված զանազան գրաֆիկական աշխատանքները ստեղծեցին այն թարմ և նորարար միջավայրը, որն անհրաժեշտ է այսօրվա հիվանդանոցային ենթակառուցվածներին։