Այս նախագծով ընդլայնվել է գոյություն ունեցող հին մասնաշենքը, որն արդեն իսկ աշխատում էր որպես երեխաների զարգացման կենտրոն։ Խնդիր էր դրված պահել գոյություն ունեցող հին եվրոպական ոճերի կերպարը, օգտագործել նույն կամ նմանատիպ շինարարական նյութեր՝ փայտ, աղյուս, դեկորատիվ, ներկված սվաղ, կղմինդր և այլն։ Նախագծով լուծվել են երկու մասնաշենքերի արդյունավետ կապը, կերպարի նմանությամբ հանդերձ նոր մասնաշենքը լուծվել է յուրովի, նոր ծավալներով և խաղերով։