«Florence» Ռեստորան և հանդիսությունների բակային տարածք

Արխանգել կազմակերպությանը վստահվեց Հրազդանի կիրճում գտնվող «Florence» ռեստորանի վերափոխման մեծածավալ նախագիծը։ Խնդիր էր դրվել ամբողջությամբ ձևափոխել շենքի ներսը, բակային տարածքը։ Բակային տարածքը ստացավ Իտալական Ֆլորենցիա քաղաքի պատմական ճարտարապետական կերպարի շունչը։ Տարածքը շրջապատող բարձր պարիսպների վրա բեմական դեկորացիաների սկզբունքով հավաքվեցին քաղաքային կառուցապատման ճակատներ՝ հնաոճ, մաշեցված տեխնիկայով, սյունաշարերով, զարդաքանդակներով ու պատմական պատշգամբների նմանակումով, որոնք այցելուներին անմիջապես տեղափոխում են այնտեղ։

  • Տեղադիրքը՝

    Բարբյուսի փ․ 64 Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2019

  • Կարգավիճակ՝

    Իրականացված

  • Մակերես՝

    960 քմ․

  • Նախագծող թիմ՝

    Արթուր Հարությունյան, Դվին Իսանյանս, Հայկ Նասոյան, Արեգ Ասրաբյան