Այս նախագիծը գոյություն ունեցող շենքի վերակառուցման մեր հաջողված փորձերից մեկն է։ Բիզնես կենտրոնի ճարտարապետական կերպարը փոխելու նպատակով ալյուկաբոնդե ճակատը փոխարինվել է մետաղական կարկասով և ցանցով, սպիտակ մետաղական կոնստրուկցիայի միջոցով ընդգծել ենք շինության հորիզոնական ուրվագիծը, ինչով թեթևածրել ենք այն ընկալման համար։ Սև մետաղը կիրառել ենք վերտիկալ հատվածում՝ որտեղ նաև շինությանը ավելացվել է երկու հարկ։ Այս լուծումներով շինության ուրվագիծը ընդանրացվել է, շեշտվել մուտքային հանգույցը։ Այսպիսի մոտեցման շնորրհիվ նաև շենքի ճարտարապետական կերպարը համապատասխանեցրել ենք դրա նշանակությանը։