Առանձնատուն “KK”

Կոլոնիալ ոճով իրականացրած այս առանձնատան ինտերիերը լուծել ենք մոդերն տարրերի կիրառմամբ։ Այս ինտերիերում գլխավոր բաղադրիչը կահույքն է և հատակների ծածկույթը։ Կոլոնիալ ոճը չափազանց բազմազան է այն շքեղության, կոմֆորտի և էկզոտիկայի համադրություն է մեկ միջավայրում։ Տարբեր երկրների մշակույթների միաձուլումը կոլոնիալ ոճում, ստեղծագործողի համար մեծ ընտրության և փորձարկումների հիմք է։ Առանձնատան մեջ օգտագործված հիմնական գույնը սպիտակն ու շագանակագույնն են, ակցենտավորող այլ գույներ ինտերիերում քիչ են հանդիպում։ Ողջ կահույքը, լուսավորությունը և աքսեսուարները ընտրված են իտալական լավագույն արտադրողների տեսականիներից, խալիները ընտրվել են միայն հայկական արտադրողներից։ Առանձնատանը կա սպա, մերսման սենյակ, խաղասենյակներ, երաժշտական ստուդիա, տնտեկսական սենյակներ, ավտոկայանատեղի, մարզասրահ, լողավազան, համամ, շոքեբաղնիք, բազմաթիվ ննջասենյակներ և հյուրասենյակներ և այլն։

  • Տեղադիրքը՝

    Հայաստան, Երևան

  • Տարի՝

    2024

  • Կարգավիճակ՝

    Շինարարության փուլում

  • Մակերես՝

    800 քմ

  • Նախագծի թիմ՝

    Լուսինե Հարությունյան,Մարիամ Մանուկյան, Ռուզան Շահինյան,Նունե Զաքարյան, Քրիստինե Մանուկյան, Անի Համբարձումյան

  • Վիզուալիզացնող՝

    Դավիթ Բարսեղյան, Տիգրան Հարությունյան